Հրդեհ է բռնկվել Առինջ գյուղի առևտրի կենտրոններից մեկի պահեստում

Բաժանորդագրվել

Դեպքի վայրում 6 մարտական հաշվարկ է աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի առևտրի կենտրոններից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 12։40-ին։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ հրդեհի տարածքում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Leave a Comment