Անդրեի ու նախկին կնոջ՝ Անի Օհանյանի հարաբերությունները վաղուց դուրս են եկել անձնականի սահմանից ու դարձել են հանրային քննարկման առարկա։ Այս հանգամանքին նպաստել են հենց Անդրեն ու Անին, ովքեր չեն խուսափել խոսել իրենց բաժանման մասին, իրար հերթ չտալով ուղղակի կամ անուղղակի ձևով ներքաշելով նաև իրենց դստերը Եվային, այս պատմության մեջ։
Օրեր առաջ Անդրեն AMVA մրցանակաբաշխության ժամանկ մրցանակի արժանացավ ու նշեց, որ այն նվիրում է իր փոքրիկ դստերը։ Այս հայտարարությունից հետո Անին դեռևս արձագանքով հանդես չի եկել, ինչը բավականին, տարօրինակ է, քանի որ վերջին շրջանում տպավորություն էր, թե նրանք մեկը մյուսի հակառակ են հրապարակումներ անում՝ փորձելով իրենց կամ հանրությանը ինչ-որ բան ապացուցել։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անին հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, Անդրեին, փաստացի, մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Նա, մասնավորապես, գրել էր․
«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։
Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլմւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝
«Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։
Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր ։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:
Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,-գրել էր Անին։