News.am. Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է, ըստ «Хроника Кавказа» կայքի՝ հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
«Պաշտոնական Մոսկվան հանկարծ հիշել է, որ Հայաստանի Մեղրիի շրջանով անցնող երկաթուղին, իբր, պատկանում է «Ռուսական երկաթուղիներին»,- տեղական լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ նշել է Զուլֆուգարովը։
«Ես կցանկանայի հիշեցնել և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որ այս երկաթուղին Ադրբեջանի ԽՍՀ-ի և նրա իրավահաջորդի՝ Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն է։ Մեր սեփականության իրավունքները երաշխավորված են Ալմա-Աթայի հռչակագրի հավելվածներով։ Անօրինական կերպով բռնագրավված գույքը Ռուսաստանի Դաշնության կողմից չի կարող սեփականաշնորհվել»,- ընդգծել է Զուլֆուգարովը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: