«Ազատություն». Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են, առանց ԱՄՆ-ի ադրբեջանական «Դարի պայմանագիրն» անհնար կլիներ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին։
Բաքվի մեղադրանքներին ամերիկացի դիվանագետն անուղղակի արձագանքել է կիրակի օրն Ամերիկյան առևտրյան պալատի հավաքի ընթացքում ունեցած իր ելույթում, որը հրապարակել է ամերիկյան դեսպանատունը։
«Խորհելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա համագործակցության հաջողությունների շուրջ, ես մտաբերում եմ կասկածի ցինիկ ձայները։ Բազմաթիվ մեղադրանքներ են հնչել Միացյալ Նահանգների հասցեին, Ադրբեջանին տապալելու վայրի և անհեթեթ դավադրությունների մասին»,- ասել է դեսպան Լիբբին և պնդել, որ առանց Վաշինգտոնի 30 տարի առաջ չէր կնքվի «պատմության ընթացք փոխած «Դարի պայմանագիրը»»։
Դիվանագետը հավելել է, որ այսօր էլ ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը հաջողությամբ զարգանում և ընդլայնվում է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: