Մարդիկ կանխիկով կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կանխիկի հարցը պիտի լուծենք, ինչների՞ս է պետք, կանխիկ փողը։
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով․ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ի՞նչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չէ անել անկանխիկ փողով․ ծննդյան նվեր տալ հնարավոր է հավելվածով, տեղում քարտով նվեր ես փոխանցում», – ասել է վարչապետը։
Փաշինյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմից մեկը մտել է մի խանութ առևտուր անելու, և նրան հայտնել են, որ կանխիկ առևտրի դեպքում ապրանքի գինն ավելի էժան է։
Վարչապետի խոսքով, պետք է փակել այդ խանութը, ինչպես նաև հայտնել, որ ինքն անձամբ ամեն օր անցնելու է այդ խանութի կողքով հետևելու համար, և խանութն աշխատելու է միայն այն պարագայում, երբ ինքը կտա իր անձնական թույլտվությունը։