Հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է դաշնակից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), հանրապետության լիիրավ մասնակցության համար դռները բաց են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

 

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը։ Դրա համար առկա են բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք կարծում ենք, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու գործում։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարեցին, որ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց դրված չէ», – ասել է Թասմաղամբետովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։

«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը կազմակերպությունում իր աշխատանքի դադար է տվել, ինչն արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության այս պահի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել», – հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին օրակարգում չկա։

 

Leave a Comment