Վարորդն իջել է սուրճ գնելու, որի ընթացքում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց շարժվելով հայտնվել է ձորում (ՖՈՏՈ)

Վարորդը փորձել է կանգնեցնել ավտոբուսը, սակայն վնասվածքներ է ստացել. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել:


Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում: 


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության օպերատիվ խումբը։


 Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնք արդեն սկսել են վնասված գազախողովակների վերականգնման աշխատանքներ իրականացնել:   


Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 


 Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով: 


Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 


Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:


автобус

Leave a Comment