Հյուսիսային Կարոլինայի Սթեյթսվիլի տարածաշրջանային օդանավակայանում վայրէջքի ժամանակ Cessna C550 բիզնես ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է հինգ մեծահասակ և երկու երեխա։
Այս մասին ասել է շրջանի ոստիկանապետ Դարեն Քեմփբելը ABC News-ին: Դաշնային ավիացիայի վարչությունը նախկինում հայտնել էր, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել։
Յոթերորդ անձի մահվան մասին մանրամասներ չեն տրամադրվել։ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը հետաքննում են միջադեպը։
Ինքնաթիռում գտնվող Գրեգ Բիֆլի ընտանիքի անդամները հետագայում հայտարարություն տարածեցին՝ հաստատելով, որ Բիֆլին, նրա կինը՝ Քրիստինան, որդին՝ Ռայդերը, և դուստրը՝ Էմման, վթարի հետևանքով զոհվածների թվում են։