«Ես էլ գիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կոմպրոմատներ ունի տիրադավների նկատմամբ». Արթուր Վանեցյան

«Ես էլ գիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կոմպրոմատներ ունի տիրադավների նկատմամբ». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հավաստիացրեց՝ Նիկոլ Փաշինյանն ամենալավն է ճանաչում այն տիրադավերին, որոնք դավաճանել են Վեհափառ Հայրապետին, գիտի, թե նրանց վրա ինչ կոմպրոմատներ կան: «Ես էլ գիտեմ: Կոմպրոմատները տարբեր են՝ ֆինանսական, անձնական, ինտիմ, փաթեթ է: Ինձ համար հանելուկ է միայն Արցախի թեմի առաջնորդի պահվածքը»,- ասաց նա:

«Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու այս ճանապարհին, չունի որևիցե կարմիր գիծ ու ներքին արգելակ, գնալու է ցանկացած քայլի, որպեսզի հասնի իր ուզածին: Ես նրան լավ եմ ճանաչում, նա ոչ մի խնդիր չի փորձում հարթել, ընդհակառակը, ավելի սրում է: …Նիկոլ Փաշինյանը մի այլ յուրահատկություն էլ ունի՝ իրեն ծառայողներին օգտագործում ու դեն նետում՝ դատավորները վկա»:

Մանրամասները՝ հարցազրույցում։

«Ես էլ գիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կոմպրոմատներ ունի տիրադավների նկատմամբ». Արթուր Վանեցյան

Leave a Comment