Դոհայում քննարկվել են ազդարարների իրավունքների պաշտպանության հարցերը

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 18-ի քննարկումներից մեկը նվիրված էր «Կոռուպցիայի բացահայտման օր» թեմային։ Օրվա նպատակն էր հավաքել կոռուպցիան բացահայտող և դրա դեմ պայքարող հիմնական շահագրգիռ կողմերին և ստեղծել տարածք՝ ամրապնդելու նրանց անվտանգությունն ապահովող գործիքները։

Միջոցառումը սկսվել է բարձր մակարդակի բացման նիստով, որին հաջորդել է «Քաջության ձայներ՝ հակակոռուպցիոն մրցանակակիրների իրական պատմություններ» թեմայով քննարկումը։ Այն ընդգծել է կոռուպցիայի բացահայտումն ու հաշվետվողականությունը հակակոռուպցիոն առաջնորդների՝ քննարկումային լրագրության և կյանքի ընթացքում ձեռք բերված ձեռքբերումների բնագավառներում Հակակոռուպցիոն գերազանցության մրցանակի դափնեկիրների անձնական փորձի միջոցով։

Օրվա ընթացքում «Հաշվետվողականության պահապանները՝ ազդարարների ուժեղացում և պաշտպանություն» ընդհանուր թեմայով անցկացվել են մի շարք պանելային քննարկումներ։

«Ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգերի մշակում» թեմայով պանելում ներկայացվել են Կատարի և Քենիայի փորձը։ Ընդգծվել է ազդարարների պաշտպանության շրջանակ մշակելու կարևորությունը, տեղի է ունեցել նոր գործիքակազմի ներկայացում և քաղաքացիական հասարակության հետազոտության արդյունքների քննարկում՝ գլոբալ մարտահրավերների, լավագույն փորձի և ազդարարների իրավունքների պաշտպանության շրջանակները ուժեղացնելու դասերի վերաբերյալ։

«Ազդարարների պաշտպանությունը փոքր կղզի պետություններում» թեմայով քննարկումը ընդգծել է ազդարարների պաշտպանության մարտահրավերները փոքր կղզի հանդիսացող զարգացող պետություններում և ուրվագծել է օրենսդրության և հանրային քաղաքականությունների շուրջ Հնդկական օվկիանոսի տարածքների տարածաշրջանում կատարվող աշխատանքները։

«Ազդարարների մոբիլիզացիա և պաշտպանություն հաշվետվողականության համար» թեմայով պանելային քննարկմանը քննարկել է ազդարարներին պաշտպանելու և մոբիլիզացնելու համար անհրաժեշտ գործիքները, անդրազգային հակակոռուպցիոն օրենքների օգտագործումը հանցագործությունները հետապնդելու համար, ինչպես նաև ազդարարության հետ կապված տրավմատիկ սթրեսային գործոններով պայմանավորված վնասների գնահատման հարցերը։

Օրվա քննարկումները ընդգծել են, թե ինչպես ստեղծել կայուն էկոհամակարգ՝ կոռուպցիան բացահայտելու և դրա դեմ պայքարելու համար՝ ընդունելով ամբողջ հասարակության մոտեցում և միավորելով ազդարարներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և իրավապահներին։

Վերոնշյալ պանելային քննարկումներին մասնակցել են նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը և ԻՀԱ-ի փոխնախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարատ Ատովմյանը։

Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են ունեցել նաև հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների հակակառուպցիոն մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Leave a Comment