Դեկտեմբեր 18,2025 20:50
Մայր Աթոռում Վեհափառ հայրապետի հրաժարականի պահանջով իշխանության օրակարգին միացած 10 եպիսկոպոսների հրավիրած հավաքից այսօր ոչ ադեկվատ եւ սադրիչ վարքագիծ դրսեւորելու համար 5 անձ տարածքից հեռացվել է։ Ձերբակալվածներ չկան։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները բաժանվել էին երկու թեւի՝ մի մասը ի պաշտպանություն Վեհափառ հայրապետի, մյուս թեւում Վեհափառի հրաժարականը պահանջող քաղաքացիներ էին, որոնք սադրում էին՝ Վեհափառի ու հոգեւորականների նկատմամբ վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելով: Պարբերաբար տարբեր հոգեւորականներ դիմում էին ոստիկանների՝ սադրիչներին կարգի հրավիրելու ու տարածքից հեռացնելու պահանջով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: