Նեյմարը կարող է հեռանալ «Սանթոսից», բայց մնալ Բրազիլիայում

«Սանթոսի» կիսապաշտպան Նեյմարը կարող է շուտով փոխել ակումբը, գրում է Marca-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Բրազիլիայի չեմպիոն «Ֆլամենգոն»։

«Սանթոսը» ստեղծված իրավիճակում փորձում է հնարավորին չափ շուտ նոր պայմանագիր ստորագրել թիմի ավագի հետ։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են, բայց կան որոշ անհամաձայնություններ։

«Սանթոսի» ու 33-ամյա կիսապաշտպանի միջև գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026թ. հունվարին։

Նեյմարն այս տարվա հունվարին էր վերադարձել հարազատ ակումբ` ավարտված մրցաշրջանի 30 խաղում գրանցել 11 գոլ ու 4 գոլային փոխանցում։

Leave a Comment