ՌԴ–ԱՄՆ հարաբերությունները չեն փոխվել, բայց ի հայտ է եկել երկխոսելու քաղաքական կամք. Պեսկով

Բաժանորդագրվել

Երկխոսություն ընթանում է, բայց առայժմ այն նեղ պրոֆիլային է և վերաբերում է ուկրաինական կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները չեն փոխվել, սակայն երկու երկրների կողմից երկխոսության քաղաքական կամք է ի հայտ եկել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դրանք (Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները-խմբ.) չեն փոխվել։ Միակ նոր բանը, որը, սակայն, շատ կարևոր է՝ երկու կողմից երկխոսության քաղաքական կամքն է», – ասել է Պեսկովը «Իզվեստիային»։

Նա նշել է, որ երկխոսություն ընթանում է, բայց առայժմ այն նեղ պրոֆիլային է և վերաբերում է ուկրաինական կարգավորմանը։

Միևնույն ժամանակ Պեսկովը հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում Մոսկվան զգալի և փոխշահավետ ներուժ է տեսնում, և այդ կարծիքը կիսում են նաև ամերիկացի շատ գործընկերներ:

Կրեմլում հույս ունեն, որ ուկրաինական կարգավորման առաջընթացի հետ մեկտեղ պայմաններ կստեղծվեն երկկողմ կապերի վերականգնման համար, որոնք այժմ «փլուզված են»:

Leave a Comment