«Կճոյան՝ թուրք, դավաճան», «հուդա»․ քաղաքացիները խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանին սատարած 10 եպիսկոպոսների հայտարարությանը

Քիչ առաջ Մայր Աթոռի բակ եկան 10 եպիսկոպոսները, որոնք կոչ են արել հավաքվել Մայր Աթոռի բակում և հանգստի կոչել Վեհափառին։

Նրանք եկան հատուկ թիկնազորով․ քաղաքացիները պատ էին կազմել, պաշտպանում էին Փաշինյանին սատարած սրբազաններին, նրանք ագրեսիվ էին, նաև հրում էին լրագրողներին։

Մայր Աթոռի բակում հավաքված ժողովուրդը նրանց վանկարկումներով կոչեց հուդա։

Ժողովուրդը գոչում էր․ «Կճոյան՝ թուրք, դավաճան»։

Քաղաքացիներն իրենց վանկարկումներով թույլ չէին տալիս, որ եպիսկոպոսները հայտարարություն անեն։ Նրանք, այնուամենայնիվ, իրենց հայտարարությունը արեցին, որը առանձնապես լսելի չէր։ Ասացին, որ հրաժարականի պահանջի նամակը հանձնել են քարտուղարություն և այդպիսով իրենց առաքելությունն այս պահին ավարտված են համարում։

Սրբազանները կարելի է ասել փախուստի դիմեցին, անգամ լրագրողների հարցերին չպատասխանեցին ու լքեցին Մայր Աթոռի բակը։

Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment