Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությունը, թե Եվրամիությունը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արեց Մոլդովայում, որակել է որպես ինքնախոստովանություն․ գրում է ТАСС-ը։
«Վերջերս ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հրապարակավ խոստացել է, որ ԵՄ-ն «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես մենք դա արեցինք Մոլդովայում»։ Սա ինքնախոստովանություն է», – մեկնաբանել է նախարարը: