«Նոան» շատ լավ թիմ է․ Միխայլենկո

Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Միկոլա Միխայլենկոն մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում կայանալիք հանդիպման մասին։

«Նոան» շատ լավ թիմ է, որը համալրված է ուժեղ ֆուտբոլիստներով: Հոգեբանական առումով այս խաղը կարևոր է մեզ համար:

Ուրախ կլինեինք խաղալ մեր ստադիոնում, բայց շնորհակալ ենք Լյուբլինին, որ հնարավորություն է տվել մեզ լինել որպես տանտեր»,- ասել է ուկրաինացին։

Հայաստանի և Ուկրաինայի չեմպիոնների հանդիպումը կկայանա Լեհաստանի Լյուբլին քաղաքում այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:45-ին։

Leave a Comment