Մայր Աթոռի տարածքն այս պահին բազմամարդ է: Բերվել են նաև մեծ թվով ոստիկանական ուժեր:
Հիշեցնենք՝ երեկ 10 եպիսկոպոս և արքեպիսկոպոս հայտարարությամբ էին հանդես եկել՝ հրաժարական տալու ուղիղ կոչ անելով Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Արագածոտնի թեմը ևս հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին: