18 դեկտեմբերի 2025 – 16:55 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Ես մասնակցելու եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին», – ասել է նա՝ հավելելով, որ այցը նախապես էր պլանավորված, հայտնում է Sputnik Արմենիան։
Նշենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Նույն քաղաքում դեկտեմբերի 21-22-ին տեղի կունենա նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։