«Ջութակ նվագելու արվեստը». հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ աշխատությունը

Կարլ Ֆլեշի  «Ջութակ նվագելու արվեստը» ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, մոնումենտալ և շրջադարձային աշխատություն, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունը և հոգեբանական պատրաստվածությունը։

1923թ.-ին առաջին անգամ հրատարակված գիրքը առաջին անգամ թարգմանվել է հայերեն։

«Ջութակին տիրապետելու այս ուղեցույց, որը ճանաչված է ամբողջ աշխարհում և հասանելի է բազմաթիվ լեզուներով վերջապես հրատարակվել է նաև հայերեն: Դա հիանալի նվեր է երաժիշտների, ուսանողների և դասախոսների համար։ Հայերեն տարբերակից մեծ օգուտ կքաղեն և՛ նրանք, ովքեր երկար ժամանակ օգտվել են անգլերեն և գերմաներեն հրատարակություններից, և՛ նրանք, ովքեր մինչ օրս չեն կարողացել օգտվել դրանցից։ Ջութակն իմ հոգու ձայնն է, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս հրատարակությունը կոգեշնչի և կնպաստի Հայաստանում ջութակի կրթության վերածննդին՝ վերադարձնելով այն բարձր մակարդակը, որը նախկինում գոյություն ուներ էր, և որին այսօր էլ կարող ենք հասնել»,- ասել է ջութակահար եւ դիրիդոր Էդուարդ Թոփչյանը։

«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է:

Leave a Comment