Ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանի ճանապարհին է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանըայսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հաստատել է ադրբեջանական մամուլիտարածած տեղեկությունը՝ ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանի ճանապարհին է։

Առաջիկա օրերին կհասնի Հայաստան ադրբեջանական վառելիք տեղափոխող 20 վագոն։

«Մեր խնդիրն է եղել բիզնեսներին բերել մի դաշտ, որ առևտուր անեն պատերազմելու փոխարեն. պատերազմը բերում է զոհեր, կորուստներ, իսկ առևտուրը՝ բարեկեցություն»,- ասել Պապոյանը։ Նա նաև նշել է, որ վառելիքի մատակարարումը շարունակական է լինելու, բայց դեռ արցեր կան՝ տրանսպորտի, տեղափոխման և այլնի հետ կապված, բիզնեսներն արդեն կհամաձայնեցնեն միմյանց հետ։

Թե ինչ արժեքով է ադրբեջանական բենզինը վաճառվելու հայաստանյան շուկայում, Պապոյանն նշել է,- «Բարդ է հիմա ասել՝ առաջին մատակարարման դեպքում ծախսերը ստանդարտ չեն, հաջորդիվ ևս կարծես ստանդարտ չի լինելու։ Երբ որոշակի շուկայական քիչ թե շատ կայուն, տեսանելի կոնյուկտուրա կձևավորվի, կկարողանանք հստակ ասել։ Առաջին անգամ ներմուծելուց հետո որոշ ընկերություններ կարող են ավելի ցածր գնով վաճառել, որոշներն՝ ավելի բարձր, բայց հետագա վերադասավորումներն են, որ ճշգրտումներ են մտցնում մասնակիցների վարքագծում։ Մասնավոր հատվածում գինը որոշվում է մրցակցությունից ելնելով. մեր խնդիրներ է ապահովել հնարավորինս շատ մասնակիցներ շուկայում և տարբեր աղբյուրներ. դա կբերի մրցակցության աճի և, հետևաբար, գների հնարավորինս նվազման»։

Ինչպես օրեր առաջ հայտնի էր դարձել՝ Վրաստանի կառավարությունն ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը տարանցելու համար գումար չի գանձել, սակայն, թե ինչ պայմաններով է  հետագայում տարանցվելու ադրբեջանական վառելիքը Հայաստան, Պապոյանը չհստակեցրեց։

Leave a Comment