https://arm.sputniknews.ru/20251218/adrbejanic-navtamterqvov-mek-gnacq-e-galis-hajastan-voghjunum-em-ajs-zargacumy-pashinjan-97009193.html
Ադրբեջանից նավթամթերքով մեկ գնացք է գալիս Հայաստան, ողջունում եմ այս զարգացումը. Փաշինյան
Ադրբեջանից նավթամթերքով մեկ գնացք է գալիս Հայաստան, ողջունում եմ այս զարգացումը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն անդրադարձավ վրացական երկաթուղուն` նշելով, որ որոշակի հարցեր կան։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T14:40+0400
2025-12-18T14:40+0400
2025-12-18T14:40+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բենզին
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94722178_2:0:1422:799_1920x0_80_0_0_d5c6cb6ff358d9b18bfd0779b255303c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանից նավթամթերքով մեկ գնացք է գալիս Հայաստան։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ շատ մանրամասների չի տիրապետում` որքա՞ն խմբաքանակ է, ի՞նչ ծավալ է։Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ է ուղարկվեց 22 վագոն ԱԻ-95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։Փաշինյանի խոսքով` առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, սակայն այդ առևտրի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է պայմաններ ստեղծել։«Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար միջավայրները կտեղեկացվի, ու համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում գործարքներ կկնքվեն։ Գործարքն արդեն իսկ կնքված է, շատ մանրամասների չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ մեկ գնացք է գալիս Հայաստան»,– ընդգծեց վարչապետը։Նա անդրադարձավ նաև վրացական երկաթուղուն` նշելով, որ նրա հետ կապված որոշակի հարցեր կան։«Հույս ունեմ, որ այդ հարցերը կա՛մ կկարգավորվեն, կա՛մ տնտեսվարողներն այլընտրանքային ձևեր կգտնեն ներմուծումն ու արտահանումը ապահովելու համար»,– նշեց Փաշինյանը։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել ցամաքային ճանապարհով շշալցված արտադրանքի արտահանումը։
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94722178_252:0:1317:799_1920x0_80_0_0_636adc920c6e67920964d10e19c44d1c.jpg
հայաստան, նիկոլ փաշինյան, բենզին, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, բենզին, ադրբեջան
ՀՀ վարչապետն անդրադարձավ վրացական երկաթուղուն` նշելով, որ որոշակի հարցեր կան։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանից նավթամթերքով մեկ գնացք է գալիս Հայաստան։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ շատ մանրամասների չի տիրապետում` որքա՞ն խմբաքանակ է, ի՞նչ ծավալ է։
«Ես տեսա, որ Ադրբեջանի նավթամթերքով շարժվել է շարժակազմը ու գալիս է Հայաստան։ Ես ողջունում եմ այս զարգացումը»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, սակայն այդ առևտրի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է պայմաններ ստեղծել։
«Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար միջավայրները կտեղեկացվի, ու համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում գործարքներ կկնքվեն։ Գործարքն արդեն իսկ կնքված է, շատ մանրամասների չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ մեկ գնացք է գալիս Հայաստան»,– ընդգծեց վարչապետը։
Նա անդրադարձավ նաև վրացական երկաթուղուն` նշելով, որ նրա հետ կապված որոշակի հարցեր կան։
«Հույս ունեմ, որ այդ հարցերը կա՛մ կկարգավորվեն, կա՛մ տնտեսվարողներն այլընտրանքային ձևեր կգտնեն ներմուծումն ու արտահանումը ապահովելու համար»,– նշեց Փաշինյանը։