Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ՝ բանակցություններ վարելու

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հերթական փուլի համար։

«Այս պլանի (կարգավորման համար – խմբ.) քննարկման, 20 կետերի, անվտանգության երաշխիքների, վերականգնման համաձայնագրի, բոլոր փաստաթղթերի, բոլոր հնարավոր քայլերի վերաբերյալ թիմերը հիմա կհանդիպեն։ Ուրբաթ-շաբաթ մեր թիմը կլինի Միացյալ Նահանգներում. արդեն ճանապարհին է դեպի Միացյալ Նահանգներ», – լրագրողներին ասել է Զելենսկին։

Leave a Comment