
Ոչ ոք թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, թե ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել որևէ թաքստոցում կամ անտառում, նա, ինչպես բոլորը, Լաչինի միջանցքով փորձել է տեղափոխվել ՀՀ՝ շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր՝ Ստեփանակերտից դուրս գալուց, Շուշիի մատույցում և Հակարիի կամրջում, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Նա չի թաքնվել, ինքը գիտեր, որ Ադրբեջանն ունի որոշում՝ իրեն ձերբակալելու համար ու մեքենայով դուրս ա եկել։ Անտրամաբանական է նշելը, որ ինչ-որ մեկը պետք է կոորդինատներ տար, որ ձերբակալեն»,- նշեց Շահրամանյանը։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա Շահրամանյանը նշեց, որ Սամվել Բաբայանն Ադրբեջանին հետաքրքրող միակ մարդը չէր, որ կարողացել են դուրս գալ։ Շահրամանյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը ցուցակ ուներ, որ անձինք պետք է մնային, իրենց մասով կլիներ առանձին որոշում։