Այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված, բայց 10 տիրադավների ձեռքով իրականացվող Մայր Աթոռի գրոհից առաջ, որը նախատեսված է ժամը 17:00-ին, ՔՊ-ն ահռելի մեծ աշխատանք է տարել։
Մասնավորապես, 168.am-ի տեղեկություններով՝ մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա կոնկրետ թիվ է դրված. այսօր Էջմիածնում պետք է ապահովեն մարդաքանակ։
Ըստ տեղեկությունների՝ հատկապես այդ առումով ակտիվ դերակատարություն է ստանձնել Արագածոտնի մարզը, որի թեմակալ առաջնորդ, կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Վեհափառ Հայրապետի քրոջ որդին է։
«Թե որքանով պլանը կկատարվի, կհասկանանք երեկոյան։ Հընթացս պարզ կլինի նաև սերնդեսերունդ նզովքի արժանացող հավատուրացների թիվը»,- նշել է լրատվամիջոցը։