Իշխանի գինն աճել է 13.7%-ով, սուրճի գինը՝ 10.7%-ով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.8%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճներ գրանցվել են Վանաձոր եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5%-ով:

Թռչնամսի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, տավարի, խոզի, գառան մսերի գինը՝ 4.2%, 9.9% 13.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.0%, 0.2% եւ 2.9%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի եւ կարագի՝ 5.3% եւ 11.9%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.6% եւ 1.1% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 13.7%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սուրճի գինն աճել է 10.7%-ով, շոկոլադինը՝ 12.2%-ով, կակաոյինը՝ 30.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1% եւ 3.6%-ով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment