Վաղը՝ Ն. Փաշինյանի ընդհանուր ղեկավարությամբ և 10 հերձվածող ու ազգուրաց չեպիսկոպոսների անմիջական մասնակցությամբ, նախապատրաստվում է աղանդավորական խաժամուժի գրոհ Ս. Էջմիածնի վրա։
Այսօր բոլոր քաղաքական ուժերը` առաջին դեմքերի և իրենց վարչությունների մակարդակով, պարտավոր են հստակ և աներկբա դիրքորոշում հայտնել քաղաքացիական բախումներ հրահրելու նպատակով իրականացվող հակասահմանադրական, հակապետական, հակաեկեղեցական ու բացահայտ հակահայկական այդ գործողության վերաբերյալ, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել իրենց կողմից ձեռնարկվելիք առարկայական քայլերի մասին։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատապ պաշտպանության հարցում լռությունը կամ հապաղումը լինելու է քաղաքական և բարոյական մեղսակցությանը հավասարարժեք վարքագիծ։ Հնարավոր ծանր հետևանքների համար պատասխանատվությունն անխուսափելիորեն մասամբ ընկնելու է նաև անգործություն ու կրավորական դիրք ընտրած ընդդիմադիր ուժերի վրա։
«Հագեք Աստծու ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանաք հաստատորեն հակառակ կանգնել սատանայի բոլոր հնարքներին» (Եփեսաց., 6:11)։