Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա կալանավորված: Իբր կաշառք պահանջելու, պաշտոնական կեղծիք անելու գործով դատական առաջին նիստին դատավորը բավարարել է դատախազների միջնորդությունը: Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու՝ պաշտպանների միջնորդությունը մերժվել է: Նաև անտեսվել է խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Մելքոնյանի, Գառնիկ Դանիելյանի, Գեղամ Մանուկյանի և դերասան Լևոն Հարությունյանի անձնական երաշխավորությամբ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու առաջարկը։