24-ամյա ֆուտբոլիստը տարօրինակ պատճառով ավարտել է կարիերան — Armsport.am

Շվեդ կենտրոնական պաշտպան Օսկար Վալինը, ով նախկինում հանդես է եկել անգլիական «Փիթերբորո Յունայթեդի» կազմում, հայտարարել է 24 տարեկանում կարիերան ավարտելու մասին։

«Պարզապես ֆուտբոլիստ լինել ինձ այլևս հետաքրքիր չէ։ Ընդհանուր առմամբ, ես կարող էի շարունակել խաղալ, բայց հիմա հասկանում եմ, որ կորցրել եմ դա անելու ցանկությունը։ Կարիերան շարունակելու համար Շվեդիա վերադառնալը նույնպես ինձ չի հետաքրքրում։ Զգում եմ, որ ուզում եմ ժամանակս նվիրել այն ամենին, ինչը զոհաբերել եմ վերջին 15 տարիների ընթացքում ֆուտբոլի պատճառով։ Այո՛, ես դադարեցրել եմ ելույթներս։

Ես երբեք էլ ֆուտբոլում առանձնահատուկ ծրագրեր չեմ ունեցել, ամեն ինչ ընթանում էր ինքնաբերաբար, սակայն վաղուց էի հասկացել, որ չեմ պատրաստվում խաղալ մինչև 35 տարեկանը։ Ես կարիերաս ավարտեցի 24 տարեկանում, բայց կարող էի դա անել նաև 22-ում կամ 27-ում»,- Վալինի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Leave a Comment