Բաղրամայան 21 հասցեում հավաքվել են վաստակաշատ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոկրատ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, գործընկերները, նրա սաներն ու նրան ճանաչող ժամանակակիցները․ անվանի բժշկին նվիրված հուշատախտակն է բացվում։
Սիրելի Պապի ուղին շարունակող թոռնուհին՝ Նունե Հովհաննիսյանը, կարոտով ու երախտիքով ՝ հիշում նրան․ Նունե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ է ականավոր բժշկի հուշաքարը այսօր արժանորեն տեղադրվել:

Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից Սոկրատ Հովհաննիսյանը ծնվել է Նախիջևանում՝ Օրդուբադի Բիստ գյուղում․ դեպի բժշկություն նրա ճանապարհը սկսվել է Երևանի բժշկական տեխնիկումից, որին արդեն հաջորդել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետում ուսանելը։
Պատերազմի ծանրագույն օրերին Սոկրատ Հովհաննիսյանը հայտնվում Կովկասի ռազմաճակատում․ ընդամենը 24 տարեկանում նա ստանձնում է դաշտային շարժական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պատասխանատու պաշտոնը: Պատերազմից հետո արդեն կրթական ու հետազոտական աշխատանքներ Մոսկվայում, Կիևում, Անգլիայում։

1962 թվականին արդեն նյարդավիրաբուժության հիմնադիրը նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր: Նրա պաշտոնավարման ընթացքում ստեղծվում են նոր ամբիոններ, ստեղծվում և գործում է ուսանողական պոլիկլինիկա
1966 թվականին ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո գիտնականը ինստիտուտում հիմնադրում և անձամբ ղեկավարում է իր տեսակի մեջ յուրահատուկ կլինիկական ամբիոն, որը կոչվում էր վնասվածքաբանության, ռազմադաշտային և նյարդավիրաբուժության ամբիոն, որտեղ առաջին անգամ կազմակերպում է նաև անզգայացման և վերակենդանացման դասավանդումը:
Ժամանակակիցները այս նաև այս հարցում են շեշտում բժիշկ Հովհաննիսյանի հեռատեսությունը:

Անվանի գիտնականի ծառայությունները բարձր են գնահատվել․ նա արժանացել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Կարմիր աստղի» շքանշանների, մեդալների և հանրապետության վաստակավոր բժշկի կոչման: