Գիլյերմո Ալմադան նշանակվել է «Ռեալ Օվիեդոյի» գլխավոր մարզիչ

Գիլյերմո Ալմադան նշանակվել է «Ռեալ Օվիեդոյի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

Ուրուգվայցի մասնագետը 2025թ. հուլիսից մարզում էր Լա լիգա 2-ը ներկայացնող «Վալյադոլիդը»։ Նախկինում նա գլխավորել է նաև մեքսիկական «Պաչուկան», «Սանթոս Լագունան», Գուայակիլի «Բարսելոնան» (Էկվադոր), Մոնտեվիդեոյի «Ռիվեր Փլեյթը» (Ուրուգվայ) և «Տակուրեմբոն» (Ուրուգվայ)։

«Ռեալ Օվիեդոն» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում վաստակել է 10 միավոր ու նախավերջին` 19-րդ տեղում է։

Leave a Comment