
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից հովանավորվող եպիսկոպոսներին, որոնք կոչ են անում վաղը երեկոյան գրոհել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը՝ կաթողիկոսին «հանգստի ուղարկելու» նպատակով: «10 տիրադավները հայտարարեցին վաղը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին Մայր աթոռի դեմ արշավանքի մասին: Հրավիրում են քաղաքացիներին, որ գնան, իրենց միանան, որ վեհափառ հայրապետին «հանգստի ուղարկեն»: Սա շատ խորհրդանշանակ է՝ շաբաթվա հենց այն օրն ու մոտավոր նույն ժամը, երբ Հուդան խորհրդավոր ընթրիքի ժամանակ իր սև գործն արեց: Անխուսափելի էր սա: Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չէ այս հայտարարություն անողը»,- ասաց փաստաբանը:
«Պետք է այնտեղ լինենք, որ «դիմավորենք նրանց»՝ խաղաղ, առանց որևէ բռնության, պետք է ցույց տանք, որ նրանք ոչ մի իրավունք չունեն վեհափառ հայրապետին «հանգստի ուղարկելու»»,- կոչ արեց Մելիքյանը: