Հույս ունեին, որ իրենց պատկերացրած կյանքով կապրեմ․ Սիրանուշը, որ չի արդարացրել նման հույսերը

Այս կամ այն խմբի հմտություններն ու կարողություններն ավելացնելու, նրանց գործելու ուժ, գիտելիք ու ցանկություն տալու, հզորացնելու առաքելությամբ դասընթացներ հաճախ են կազմակերպվում։ Հիմնականում չի չափվում, թե ինչ ազդեցություն ունեցան դրանք, ինչպես գիտելիքը փոխեց այն ստացողի կյանքը։ 2021-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը «Ժամանակն է գործելու. կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքում» թեմայով դասընթացների երկամյա շարք անցկացրեց և վերապատրաստեց Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 300 կանանց։

Սիրանուշն ընդունվել է համալսարան, ստացել է վարորդական վկայական, գնել է փոխադրամիջոց՝ ծնողներից գաղտնի։ Որովհետև աղջիկ երեխային այդպիսի բաներ անել չէր կարելի։ Արել է, տեղեկացրել ծնողներին, նրանց զայրույթի և անհանգստության արանքում նկատել հիացած հայացք։

Leave a Comment