Մոսկվայում կայացել է ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը – Live News

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։

«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը սահմանում է ուղեցույցներ բոլոր ոլորտներում՝ 20-ամյա հեռանկարով»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների բացման ժամանակ։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մի քանի օր առաջ քննարկել են այս կարևոր փաստաթղթից բխող նպատակները։

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին Իրանին աջակցելու համար ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում Լավրովի հետ հանդիպման ժամանակ», – նշել է Արաղչին:

Իրանի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել ավանդական հյուրընկալության համար, որին ի պատասխան Լավրովը կատակով ասել է, որ բանը դեռ դրան չի հասել:

Leave a Comment