
Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային ծրագիրը զարգացնելու իր օրինական իրավունքից, այդ թվում՝ ուրանի հարստացումից, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է և հավատարիմ է միջուկային զենքի չտարածման ռեժիմին։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները, բայց չենք հրաժարվի այս պայմանագրի վրա հիմնված մեր իրավունքներից, այդ թվում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և հարստացման իրավունքից», – ասել է նա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Արաղչիի խոսքով՝ հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները, չնայած վնասել են շենքերն ու սարքավորումները, չեն կարողացել ոչնչացնել տեխնոլոգիաները։