
ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը դեռևս չգիտի՝ կլինի ՔՊ ընտացուցակում, թե ոչ։ «Մասնակցել եմ լսումներին, կարծում եմ՝ անցել է շատ լավ, նորմալ ու պատասխանն էլ դրական կլինի։ Դեռ պաշտոնական պատասխան չեն տվել»,- 24TV-ի հետ զրույցում ասել է Պարսիլյանը։ «Ես հպարտ եմ, որ կուսակցության հիմնադիր անդամ եմ, և եթե ես խնդիրներ կունենամ՝ ես չեմ նեղվի բացահայտ դրա մասին խոսելուց, չեմ նեղվի, եթե, օրինակ, կարիք լինի կուսակցությունից դուրս գալու, բայց այս պահին առնվազն իմ պատկերացումները և իմ սկզբունքները չեն հակասում կուսակցության սկզբունքներին»,- հավելեց պատգամավորը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ասում են՝ Փաշինյանը տեսել է, որ կան պատգամավորներ, որոնք ամբողջ տարին ծպտուն չեն հանում, կամ որոնք խոսում են և խնդիր է դառնում, որը ազդել է թիմի հեղինակության վրա՝ փորձում է անձամբ որոշել, թե ով պետք է լինի ընտրացուցակում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Վարչապետը միանձնյա չի որոշումներ կայացնում, այլ կայացնում է կուսակցության վերադաս մարմինը, վարչությունը, որը ժողովրդավարության երևույթ է, և պետությանը, կուսակցության գործին լուջ մոտենալու երևույթ է, որովհետև մենք հավակնում ենք ևս 5 տարով կառավարել պետությունը»։