Իրանի իշխանություններն ազատ են արձակել 2024 թվականին բանտարկված ՌԴ քաղաքացուն. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Բանտարկյալը պատժի մի մասը կրելուց հետո ստացել է իսլամով նախատեսված ներումը։

ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականին Իրանում ձերբակալված և ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացին ներում է ստացել և անցած հանգստյան օրերին ազատ արձակվել: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։

«Շաբաթվա սկզբին ազատ է արձակվել անցյալ տարվա կեսերին Իրանում ձերբակալված և դատարանի կողմից ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացին», – հայտնում է գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ կալանավորն իսլամով նախատեսված ներումը ստացել է պատժի մի մասը կրելուց հետո:

Իրանի բանտից Ռուսաստանի քաղաքացու ազատ արձակման մասին լուրը տարածվել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչիի՝ ՌԴ կատարած այցի ֆոնին: Նախօրեին նախարարը հանդիպել է Պետդումայի պատգամավորների հետ։

Leave a Comment