Վիգեն Էուլջեքջյանի կինը նամակով դիմել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն, որը շուրջ հինգ տարի գտնվում է բանտում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նամակում նա կոչ է արել ցուցաբերել մարդասիրություն և ընդգծել․ «Ձեր ձայնը և ձեր կարեկցանքը կարող են ոչ միայն խաղաղություն բերել իմ տուն, այլև հզոր ուղերձ հղել աշխարհին, որ Ադրբեջանը, ձեր ղեկավարության ներքո, ոչ միայն հզոր է, այլև ողորմած, որ այն հասկանում է մարդկային բացակայության գինը և ներման բուժիչ ուժը»։