Տեղի է ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալ Դանիել Քյոլբլի (ՔԴՄ) հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, ՀՀ դեսպանը վերջինիս ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները, վաշինգտոնյան փաստաթղթերը և անցած շաբաթ ՀՀ վարչապետի և ԳԴՀ դաշնային կանցլերի հանդիպման արդյունքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։
Կարևորվել են երկու երկրների միջև համագործակցության խորհրդարանական ուղղությունը, որոշվել է շարունակել ու զարգացնել շփումները։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դանիել Քյոլբլին հրավիրել է այցելել Հայաստան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
541 դիտում