Մոսկվան և Կիևն այն փուլում են, երբ ի հայտ է գալիս ճգնաժամից դուրս գալու իրական հեռանկար. ՌԴ փոխարտգործնախարար


Մոսկվան և Կիևը մոտեցել են դիվանագիտական կարգավորմանը, որը կարող է ավարտին հասցնել երկարատև դիմակայությունը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ընդգծելով, որ կողմերը գտնվում են այն փուլում, երբ ի հայտ է գալիս ճգնաժամից դուրս գալու իրական հեռանկար:

Ռյաբկովը հավելել է՝ հատուկ ռազմական գործողությունից հնարավոր չէր խուսափել, քանի որ ամեն ինչ զարգանում էր շատ սխալ ուղղությամբ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է գործարք կնքել: Նա նաև հայտարարել է՝ Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի հարցում Ռուսաստանի կողմից տարածքային զիջումներ չեն քննարկվում:

Ռյաբկովի խոսքով՝ Մոսկվան դեռևս պատկերացում չունի ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների միջև նախօրեին Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքների մասին:

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում արևմտյան երկրների զորքերի տեղակայմանը որևէ ձևով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

550 դիտում

Leave a Comment