Զարեհ Սինանյանն Իսրայելում առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի հետ


ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում:

Ինչպես հայտնել է հանձնակատարի գրասենյակը, դեկտեմբերի 15-ին Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանն այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան։

MyCollages (11).jpg (155 KB)

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել Պատրիարքարանում, ինչպես նաև առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին և Պատրիարքարանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

599396344_1188295160161218_8490293145098465806_n.jpg (199 KB)

Նույն օրն աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել նաև Երուսաղեմի Հայկական թաղամասում, այցելել Սբ. Աթոռի Գալուստ Գյուլբենկյան մատենադարան, Երուսաղեմի Հայոց բարեսիրական միություն և Սրբոց Թարգմանչաց կրթարան։

597873995_1188303463493721_3287867571219050532_n.jpg (166 KB)

Օրվա ավարտին Վահան Թեքեյան միությունում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԱԿ Շրջանային Վարչության անդամների և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը պատասխանել է ներկաների հարցերին, ինչպես նաև ներկայացրել է

Գրասենյակի ծրագրերն ու իրականացվող միջոցառումները՝ ընդգծելով համայնքի ներգրավվածության և մասնակցության ընդլայնման հնարավորությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

631 դիտում

Leave a Comment