Իջևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան


Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։36-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

437 դիտում

Leave a Comment