2025 թվականի ՖԻՖԱ-ի Մարտայի անվան մրցանակի հաղթող է ճանաչվել Լիզբեթ Օվալեն։ Այս հեղինակավոր մրցանակը, որը ներդրվել է նախորդ տարի, շնորհվում է կանանց ֆուտբոլում տարվա լավագույն գոլի հեղինակին։
26-ամյա մեքսիկուհին մրցանակին արժանացել է 2025 թվականի մարտի 3-ին Մեքսիկայի կանանց Լիգա MX-ի շրջանակում կայացած «Տիգրես» — «Գվադալահարա» հանդիպման ժամանակ խփած ապշեցուցիչ գոլի համար։ Ագուասկալիենտեսում ծնված ֆուտբոլիստուհին հանդիպման հաշիվը դարձրեց 2։0՝ եզրափակելով Ջենի Հերմոսոյի փոխանցումը։ Օվալեն, հարմարեցնելով մարմնի դիրքը, համարձակ «կարիճ» հարվածով գնդակը ուղարկեց դարպասի վերին ձախ անկյունը։
⚽️🇲🇽 Lizbeth Ovalle se lleva el ‘PREMIO MARTA’, entregado en los ‘THE BEST’ de la FIFA al MEJOR GOL DEL 2025 en el fútbol femenino.
‘La Maga’ se queda con la 2° entrega del galardón, por esta LOCURA DE GOL que marcó cuando aún vestía la camiseta de Tigres Femenil. #TheBest pic.twitter.com/Jz4IJIBVSR
— Mundo Pelota (@mundopelotanet) December 16, 2025
Սա Օվալեի միակ խոշոր նվաճումը չէր 2025 թվականին։ Օգոստոսին նա դարձավ պատմության ամենաթանկարժեք կին ֆուտբոլիստը՝ 1,1 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվելով ամերիկյան «Օռլանդո Փրայդ»։
Օվալեն դարձավ մրցանակի պատմության երկրորդ դափնեկիրը՝ հաջորդելով բրազիլացի լեգենդ Մարտային, ում պատվին էլ անվանակոչվել է մրցանակը։ Նրա գոլը լավագույնն է ճանաչվել 11 թեկնածուների պայքարում (հաշվի են առնվել 2024 թ․ օգոստոսի 11-ից մինչև 2025 թ․ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի գոլերը)։ Հաղթողը որոշվել է երկրպագուների և ՖԻՖԱ-ի լեգենդների խորհրդի համատեղ քվեարկության արդյունքում՝ յուրաքանչյուր խմբի ձայների 50/50 հարաբերակցությամբ։