16 դեկտեմբերի 2025 – 18:25 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian–ի կողմից անցկացվող տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ընտրության ժյուրիի կազմում։ Այդ մասին Արզումանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մեծ պատիվ էր որպես փորձագետ մասնակցել աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ընտրությանը, որը կազմակերպել է հեղինակավոր բրիտանական The Guardian-ը։
The Guardian 100 Best Footballers in the World–ը լավագույն ֆուտբոլիստների ամենամյա վարկանիշն է»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը։
Լավագույն ֆուտբոլիստների ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 16-ից՝ փուլերով։
Քվեարկությանը մասնակցում են համաշխարհային ֆուտբոլի անվանի ներկայացուցիչներ, մարզիչներ ու լրագրողներ։