
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 14-15-ը Բեռլինում կայացած բանակցություններից հետո զրուցել է եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք շատ լավ զրույց ունեցանք եվրոպացի առաջնորդների հետ, հիմնականում ուկրաինական հակամարտության մասին։ Մենք երկար զրույց ունեցանք։ Թվում է, թե ամեն ինչ լավ է ընթանում… Ես նաև երկար զրույց ունեցա նախագահ Զելենսկու հետ», – ասել է Թրամփը։
Նա պարզաբանել է, որ զրույցին մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Նիդեռլանդների առաջնորդները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, և որ այն «շատ երկար և լավ զրույց» էր։
Նա նաև նշել է, որ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ մենք հիմա ավելի մոտ ենք (խաղաղությանը), քան երբևէ», – հավելել է Թրամփը։