Բալասանյանը` Արցախի թեմի առաջնորդի պահվածքի մասին․ Ծանր է այս ամենը

Բալասանյանը` Արցախի թեմի առաջնորդի պահվածքի մասին․ Ծանր է այս ամենը

16 դեկտեմբերի 2025 – 18:46 AMT

PanARMENIAN.Net – Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը դատապարտել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը, որն այն եպիսկոպոսների թվում էր, որոնք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բալասանյանից հետաքրքրվել են՝ միանո՞ւմ է այն արցախցիներին, ովքեր նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ պահանջելով, որ նա այլևս չլինի Արցախի թեմի առաջնորդը։

«Հայտարարությունն արվել է, բոլորն էլ միացել են»,- ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Այն հարցին, թե կոնկրետ ինքը միացե՞լ է, Բալասանյանն արձագանքել է. «Այդ հայտարարությունն արվել է բոլորի անունից»։

Այն հարցին, թե փորձե՞լ է խոսել Վրթանես Աբրահամյանի հետ, Բալասանյանը պատասխանել է, որ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։

«Ծանր է այս ամենը, շատ վատ եմ գնահատում, չի կարելի»,- հավելել է Վիտալի Բալասանյանը։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment