Լոնդոնի «Տոտենհեմի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Միկի վան դե Վենը կարիերան եվրոպական գրանդ ակումբում շարունակելու տարբերակ ունի։
E-Noticias-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: «Արքայական ակումբը» հույս ունի նիդերլանդցուն ձեռք բերել 50 միլիոն եվրոյով, սակայն պայմանով, որ ֆուտբոլիստն անձամբ պնդի տեղափոխությունը։
Նշենք, որ Transfermarkt-ի փորձագետները 24-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 65 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը «խթանների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Միկի վան դե Վենը մասնակցել է 15 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։