Region Monitor – Գերմանական «Tagesspiegel» թերթը ծավալուն նյութ է հրապարակել՝ «Առաջին անգամ Հայաստանում. Արարատը փայլում է հորիզոնում» վերնագրով։ Հոդվածի հեղինակները պատմում են երկրի բարդ պատմության և արագ զարգացող տնտեսության մասին, կիսվում Երևան և Գյումրի այցի տպավորություններով, նշում հին վանքերի գեղեցկությունը և տեղական գինեգործական ավանդույթների մասին։
Տպագիր տարբերակը լույս է տեսել նոյեմբերի 15-ին 117.000 օրինակով, իսկ առցանց հրապարակումը նոյեմբերի 20-ից հասանելի է դարձել 6.64 միլիոն ընթերցողի համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: