«Ինտերը» Ա սերիայի առաջատարն է

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթելով «Ջենոային» գլխավորել է մրցաշարային աղյուսակը։

Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 75-րդ րոպեին։

«Ինտերը» 33 միավոր ունի, մեկ միավոր պակաս ունի «Միլանը», երկու՝ «Նապոլին»։

Leave a Comment