Հասարակություն
16.12.2025 | 16:45
Ամփոփվել են Լևոն Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Պարույր Սևակի տուն-թանգարանը։
«Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- գրված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ արձանը դպրոցի բակում տեղադրելուց հետո քանդակի հետ կապված քննադատություններ են հնչել։ Քանդակագործը հայտնել էր, թե որոշել էր իր նվերն անել Պարույր Սևակի ծննդավայրին: