«Opel»-ը հարվածել է շանը, ապա կանգնեցրել մեքենան և իջել, մեկ այլ «Opel» բախվել է կայանված մեքենային

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Երևանի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան տանող ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտված շանը և երբ իջել է, որ տեսնի՝ շանը ինչ է պատահել, մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված մեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով վիրավոր վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

—00—ՄԱ

Leave a Comment